Իրավական պետության բնութագրիչը ոչ թե քրեական բախումների գոյության կամ բացակայության փաստն է, այլ նման հանցագործությունների բացահայտումը։ Այս մասին մարտի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով Նուբարաշենում տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ իրավական պետությունը բնութագրվում է ոչ թե այն փաստով, թե նրա տարածքում նման միջադեպեր տեղի ունենում են թե, ոչ, այլ նրանով, թե բացահայտվում են արդյոք այդ միջադեպերը։
«Օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ընդգծեց Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ մեղավորները դատարանի առաջ պատասխան կտան։
Միաժամանակ նախարարը նշեց, որ միջադեպը կարող էր տեղի ունենալ Հայաստանի ցանկացած այլ հաստատության շենքի առջեւ, եւ որ այն տեղի չի ունեցել քրեակատարողական հիմնարկի տարածքում։
Հիշեցնենք, որ նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ։





























