Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում Կանանց միջազգային օրվան ընդառաջ  մեկնարկել է «Ուսադիրներով տիկնայք» ռազմահայրենասիրական մրցույթը։ Միջոցառումը կազմակերպվել է զինվորական մասի հրամանատարության նախաձեռնությամբ։ Մրցույթը, որին կմասնակցի 50 զինծառայող կին, կընթանա 3 փուլով։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջին փուլում, որը ստացել է «Մարտավարական միավոր» անվանումը, մասնակիցները զինվորական պատրաստվածության առաջադրանքներ են կատարել՝ կրակոցներ, մեքենայի վարում խոչընդոտներով,  խրամատների սարքավորում՝ պառկած վիճակում եւ մարշ նետում 5 կմ կոշտ տեղանքում։