Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկին Գերագույն ռադայում իր գոյությունը դադարեցրած «Տնտեսական զարգացում» խմբի հենքի վրա նոր կուսակցություն է ստեղծում, հաղորդում է «Vesti.ua» -ն:

«Առայժմ խումբը կլինի ընդդիմության շարքերում, բայց իր գործողությունները չի համակարգի «Ընդդիմադիր բլոկի» հետ»,-ասված է հաղորդագրությունում:

Այդ խմբի անդամներից մեկի՝ Անտոն Յացենյուկի խոսքով՝  ապագա խմբի անունը կլինի «Վերածնունդ»:

Սպասվում է, որ «Վերածնունդ» խմբի մասին Ռադայում կհայտարարվի մարտի 6-ին: