Եգիպտոսում Կահիրեի արվարձանում բախվել են ավտոբուսին ու միկրոավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում դպրոցականներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Եգիպտոսում սովորաբան վթարների մեծ մասում մեղավոր են լինում միկրոավտոբուսները, տաքսիներն ու բեռնատարները: Նրանք կոպտորեն խախտում են երթեւեկության կանոնները, անտեսում արագությունը սահմանափակող կանոնները, կտրում են այլ մեքենաների ճանապարհը, նաեւ դուրս են գալիս հանդիպակաց գոտի: Այդ ամենը հանգեցնում է վթարների եւ անգամ զոհերի:

Ամեն տարի Եգիպտոսում ավտովթարներից զոհվում է մոտ 8 հազար մարդ: