Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուկրաինական «Նեֆտոգազ Ուկրաինի»-ից եւս 15 մլն դոլար է ստացել մարտին ռուսական գազի մատակարարումների դիմաց: Այս մասին հաղորդել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սրգեյ Կուպրիյանովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա խոսքով՝ վերջին տրանշը հաշվի առնելով, Ուկրաինան վճարել է գազի դիմաց մինչեւ այս ամսվա կեսը, եթե Ուկրաինան շարունակի նույն ծավալներով գազ օգտագործել:

«Այս պահին վճարված է 63,3 մլն խմ-ի դիամց»,-ասել է նա: 

Ավելի վաղ «Նեֆտոգազը» «Գազպրոմին» 30 մլն դոլար էր վճարել մարտի համար: