Ռուսաստան թմրանյութ ներկրելու փորձ կատարելիս Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Չինաստանի 34 քաղաքացի է ձերբակալվել, որոնք ժամանել էին Պեկին-Մոսկվա չվերթով։ Այս մասին  գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը։ 

«Պեկին-Մոսկվա չվերթով ժամանած ուղեւորների մաքսային հսկողության ժամանակ ձերբակալվել է Չինաստանի 34 քաղաքացի, որոնք փորձել էին Ռուսաստան ներկրել 230 կգ մետամֆիտամին»,- ասված  է հայտարարության մեջ։ 

Հաղորդվում է, որ թմրանյութերով փաթեթները չինացիները փորձել էին թաքցնել ճամպրուկներում։ Հարուցվել է քրեական գործ։