Աստանայի մասնագիտացված զինվորական դատարանը Ղազախստանի սահմանապահ ծառայության նախկին պետ Նուրլան Ջուլամանովին դատապարտել է 11 տարվա ազատազրկման կաշառակերության մեղադրանքով։ Այս մասին գրում է «Ինտեևֆաքս»-ը։
Իր վերջին խոսքն ասելիս Ջուլամանովը հայտարարել է, որ ինքն անմեղ է։ «Ես մեղավոր չեմ։ այդ հանցագործությունները ես չեմ կատարել։ Ես կազմակերպված հանցագործ խումբ չեմ ստեղծել եւ կաշառք չեմ վերցրել»,- ընդգծել է նա։
Դատախազությունը պահանջում էր դատապարտել նրա 14 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավումով։
Ջուլամանովը ձերբակալվել էր 2014թ հոկտեմբերին ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքով։





























