Ստամբուլի ոստիկանությունը չի բացառում, որ  տաջիկ ընդդիմադիր գործիչ Ումարալի Կուվատովի մարդասպանը այդ հանրապետության քաղաքացի է։ Համաձայն տեղական լրատվամիջոցների տեղեկությունների՝ սպանության մասնակցության մեջ կասկածվող մի տղամարդ արդեն ձերբակալել է, գրում է ՏԱՍՍ-ը։

Սուլեյման անունով տղամարդը Կուվատովի ծանոթն է եղել, ում տուն սպանված քաղաքական գործիչը ընթրիքի էր հրավիրված։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Սուլեյմանը իրեն տարօրինակ էր պահում եւ հաճախ հեռախոսով զրուցում էր ինչ-որ մեկի հետ։ Կուվատովի հարազատները չեն բացառում, որ նրան կարող էին թունավորել ընթրիքի ժամանակ։

Ոստիկանությունը կասկածներ ունի, որ Կուվատովի մարդասպանը Տաջիկստանի քաղաքացի է։ Ականատեսների վկայությամբ՝ նա եղել է սեւ հագուստով եւ կրակելուց առաջ Կուվատովին տաջիկերեն ինչ-որ բան է ասել։ Հետաքննությունը շարունակվում է։