Հնդկաստանի Դիմափուր քաղաքում մարդկանց ամբոխը ներխուժել է բանտ եւ սեփական ձեռքերով դատաստան տեսել բռնաբարության մեջ մեղադրվող Ֆարիդ Խանի նկատմամբ։ Այս մասին գրում է The New Indian Express-ը։

Բանգլադեշի քաղաքացի, 35-ամյա ապօրինի ներգաղթյալին մերկ վիճակով քարշ են տվել քաղաքի փողոցներով եւ քարկոծել մինչեւ մահանալը։ Տղամարդու դատաստանին մասնակցել է 4 հազար մարդ։ Բացի այդ, հարձակվողները առնվազն 10 մեքենա եւ տուն են հրկիզել։

Ոստիկանությունը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեկ տղամարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, գրում է Reuters-ը։ Քաղաքում պարեկային ժամ է հայտարարվել։

Հետաքննության վարկածով այս տարվա փետրվարին Խանը բռնաբարել էր 20-ամյա մի աղջկա, գրում է Lenta-ն։