Fiat Chrysler ընկերությունը հետ է կանչում 702578 արտաճանապարհայիններ եւ մինիվեններ, որոնցում այրման անջատիչի թերություն է հայտնաբերվել, հաղորդում է Reuters-ը: Այդ անսարքությունը կարող է հանգեցնել շարժիչի ինքնուրույն միացման:

Ընկերությունը գնորդներին խորհուրդ է տվել այլ բանալիները մեքենայի միացման բանալու հետ նույն խրցի մեջ չահել:

Fiat Chrysler-ը ծրագրում է ապրիլին իրականացնել 2008-2009 թթ. արտադրված մեքենաների, իսկ օգոստոսին՝ 2010թ. մեքենաների հետկանչը: