Հնդկաստանի Դիմափուր քաղաքի իշխանությունները պարետային ժամ են մտցրել քաղաքում այն բանից հետո, երբ մարդկանց ամբոխը ինքնադատաստան էր տեսել 20-ամյա աղջկան բռնաբարած բանտարկյալի նկատմամբ։ Այս մասին գրում է Times of India-ն։

Նագալենդ նահանգի իշխանությունները ստիպված են եղել դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ հարյուրավոր տեղաբնակներ ներխուժել էին բանտ եւ իրենց ձեռքով դատաստան տեսել բռնաբարության մեջ մեղադրվող բանտարկյալի նկատմամբ։ Կատաղած բնակիչները ներխուժել էին բանտ, ենթադրյալ բռնաբարողին դուրս հանել դուրս եւ մերկացնելով քարշ տվել քաղաքի փողոցներով։ Դրանից հետո մարդիկ ջարդել էին խանութների ցուցափեղկերը ու բախումների մեջ մտել ոստիկանության հետ, ինչի հետեւանքով 4 մարդ հոսպիտալացվել էր, տեղեկացնում է Gazeta-ն։

«Բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը ենթադրաբար Բանգլադեշից ժամանած ապօրինի ներգաղթյալ է»,- հայտարարել է նահանգի ոստիկանապետը։

Զոհված տղամարդը մեղադրվում էր փետրվարի 23-ին նագա ազգության 20-ամյա աղջկա բռնաբարության մեջ։