Ճապոնական Nissan ավտոընկերությունը ուրբաթ՝ մարտի 6-ին, հայտարարել է Կանադայի եւ ԱՄՆ շուկաներից ավելի շուրջ 640 հազար մեքենա հետ կանչելու որոշման մասին։ Մեքենաները հետ են կանչվում  թերության պատճառով, որը կարող է ազդել վարորդների անվտանգության վրա։

Խոսքը 2013-2015թթ. արտադրության Altima սեդանների մասին է, որոնց մոտ հայտնաբերվել է առաջնամասի կողպեքի անսարքություն, որի պատճառով այն կարող է բացվել շարժման ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավտոարտադրողը հայտնել է, որ անսարքության պատճառով եղել են մի քանի ճանապարհային միջադեպեր։

Ընկերությունը խոստացել է անվճար վերանորոգել հետ կանչված մեքենաները։