ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչը 911 է դիմել եւ  հայտնել, որ իր կինը իր մոտից կոկաին է գողացել։ Դրանից հետո տղամարդուն ձերբակալել էին։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Միջադեպը տեղի էր ունեցել Ալյանս քաղաքում։ Ահազանգից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդու մոտ մարիխուանայով ծխամորճ էին հայտնաբերել։ Միաժամանակ պարզվել է, որ տղամարդու հանդեպ հետախուզություն էր հայտարարվել դատական ծախսերից խուսափելու համար, գրում է Lenta-ն։

39-ամյա տղամարդուն մեղադրել են 911 ծառայության ոչ նպատակային օգտագործման եւ թմրանյութ պահելու համար։