ԱՄՆ խոշորագույն նավթային ընկերություններից մեկը՝ Whiting Petroleum-ը, գնորդ է փնտրում համաշխարհային շուկայում նավթի ցածր գների ֆոնին բաժնեմասերի արժեզրկման պատճառով։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 5.8 մլն դոլար, ֆինանսական դժվարություններ ունի։ 2014թ. չորրորդ եռամսյակում ընկերության եկամուտը նվազել է 3 տոկոսով եւ կազմել 696 մլն դոլար, իսկ վնասը կազմել է 353 մլն դոլար, տեղեկացնում է Gazeta-ն։

Ընկերության բաժնեմասերը վերջին ամիսների ընթացքում արժեզրկվել են 60 տոկոսով։ Whiting Petroleum-ը որոշել է 2015թ. կրճատել ներդրումների ծրագիրը 2 մլրդ դոլարով: