Աշխարհի ամենատարեց նախագահը՝ Զիմբաբվեի 91-ամյա առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն ամսական 12 հազար դոլար աշխատավարձ է ստանում։ Մայրաքաղաք Հարարեի կենտրոնական հիվանդանոց կատարած այցի ժամանակ նախագահը հայտարարել է, որ իր ամսական աշխատավարձը հաստիքով 10 հազար դոլար է կազմում, եւս 2 հազար դոլար նա ստանում է իբրեւ նպաստ։
Մուգաբեն հայտարարել է, որ քանի դեռ երկիրը գտնվում է տնտեսապես ծանր վիճակում, այդ գումարը բավական է։ «Ոչինչ, չենք մեռնի, լավ ժամանակները դեռ առջեւում են»,- հայտարարել է նա։
Նշենք, որ անցյալ տարի երկրի պետական հիվանդանոցների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը, որն այդ պահին կազմում էր մոտ 300 դոլար։
Զիմբաբվեում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ միջինում հարավաֆրիկյան պետության քաղաքացիները ստանում են ամսական 200 դոլար։





























