Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի միակ միջազգային օդանավակայանը մարտի 5-ից չի գործում թուրքական ավիաուղիների օդանավի կատարած կոշտ վայրէջքի պատճառով։ Ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց, եւ օդանավակայանի աշխատակիցները որոշել են փակել օդանավակայանը, մինչեւ ինքնաթիռը դուրս կբերեն թռիչքուղուց։ Այս մասին հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը։ Օդանավակայանում ավելի քան 20 հազար մարդ արգելափակված է մնացել։ Մոտավորապես նույնքան մարդ էլ աշխարհի տարբեր օդանավակայաններում սպասում է դեպի Կատմանդու թռիչքի թույլտվությանը։

Նեպալի իշխանությունները խոստացել են, որ շաբաթ օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի վերագործարկել օդանավակայանի աշխատանքները։ Նրանց խոսքով՝ 3 օր շարունակ օդանավակայանը գործելու է շուրջօրյա ռեժիմով, որպեսզի հասցնի ընդունել եւ ուղարկել բոլոր ուղեւորներին։