ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Մեր երկրում պետական քաղաքականության եւ հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետեւողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները:

Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում:

Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսեւորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն եւ մեծ եռանդ:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, եւ թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված»։