Mercedes-Benz-ը Ժնեւի 85-րդ ավտոսրահում ներկայացրել է իր Vision մոդելը, որը կընկնի V դասի բիզնես ֆուրգոնի հիմքում։ Շարժիչի հզորությունը 333 ձիաուժ է, տեղեկացնում է Informing-ը։
Նորարարության վառելիքի ծախսը 100 կմ վազքի համար կազմում է 3 լ։ էլեկտրառեժիմում մեքենան կարող է անցնել 50 կմ հեռավորություն՝ զարգացնելով ժամում 80 կմ/ժ արագություն։
Մեքենան ունի ընդարձակ սպիտակ կաշեպատ սրահ, ուղեւորների բաժնի հատակը պատված է ընկուզենու փայտով, իսկ երկու թագավորական թիկնաթոռները հեշտությամբ տեղափոխվում են երկայնական ուղղությամբ հատուկ սահնակների միջոցով։





























