Հայաստանում արդեն 5-րդ գարնանամուտը նշվում է Ճապոնիայի մշակույթի օրերով։ Ծագող արեւի երկրի մշակույթի եւ արվեստի երկրպագուները ավանդաբար կարող են վայելել թեյախմությունը, իկեբանան եւ կիմոնոյի ցուցադրությունը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, Հայաստանում Ճապոնիայի օրերը կմեկնարկեն մարտի 14-ին ժամը 18։00-ին Նկարիչների տանը եւ կշարունակվեն մինչեւ մարտի 16-ը։  Արդեն ավանդաբար Երեւանի բնակիչներին եւ հյուրերին իկեբանայի վարպետության եւ թեյախմության կազմակերպման դասեր կտա Յամադա Միդորին։ Նշենք, որ կիմոնո շոուն այս տարի հայ հանդիսատեսին կցուցադրվի առաջին անգամ։

Ճապոնիայի օրերի շրջանակներում միաժամանակ կբացվի նաեւ  կենտրոնի սաների ցուցահանդեսը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am