Ferrari ավտոմոբիլային ընկերությունը, Pininfarina տյունինգային ընկերության հետ համատեղ, վերջինի 85-ամյակի եւ համագործակցության 60-ամյակի առիթով Ferrari Sergio սուպերմեքենա են թողարկել, որը ցուցադրվել է Ժնեւի ավտոսրահի ընթացքում:

Մեքենայի կարգավիճակն ընդգծելու համար ընդամենը 6 բացառիկ մոդել է թողարկվել, ընդ որում, դրանք նույնպես միմյանց պատճենը չեն:

Ըստ Informing-ի, բոլոր ավտոմեքենաները վաճառվել են դեռեւս նախնական պատվերների մակարդակով:

Ferrari Sergio-ն պատրաստվել է 458 Spider Speciale A մոդելի բազայի վրա: Դրա հիմնական առանձնահատկությունը բացառիկ դիզայնն է, որը մշակել են Pininfarina-ի մասնագետները:

Մեքենան 4.5 լիտրանոց տուրբինային շարժիչ ունի, որի հզորությունը հասնում է 445 ԿՎտ-ի (605 ձիաուժ): Մեքենան կարող է առաջին 100 կմ արագությունը զարգացնել ընդամենը 3.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժ:

Pininfarina-ի ղեկավար Պաոլո Պինինֆարինան Ferrari Sergio-ն երազանքի ավտոմեքենա է անվանել: