Թուրքիայի պատմության սրբագրումներով հայտնի «Թուրքական պատմագիտական ընկերության» նոր նախագահ Ռեֆիք Թուրանը հայտարարել է, թե ապրիլի 24-ից առաջ վավերագրական ֆիլմը է պատրաստելու, որով կհամոզի աշխարհին, որ ցեղասպանություն չի եղել։

Թուրքական Haberturk-ի հետ զրույցում «Թուրքական պատմագիտական ընկերության» նոր նախագահ Ռեֆիք Թուրանը հայտնել է, թե շատեր կարծում են, որ Հայկական հարցի հետեւում կողմերը թուրքերն ու հայերն են, սակայն իրականում հետին պլանում գերտերություններն են։ «Ավելի պարզ ասած՝ մեծ տերություններին ընդուոնւմ եմ որպես Թուրքիայի հետ հաշիվներ մաքրող պետություններ»,-ասել է Ռեֆիք Թուրանը՝ պնդելով, թե Ցեղասպանության ժխտման ուղղությամբ Թուրքիան ունի թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ ծրագրեր։

Կարճաժամկետի ծրագրերի մեջ թուրք պատմաբանը նախատեսում է գրքեր հրատարակել, իսկ երկարաժամկետի մեջ նա ցանկանում է վավերագրական ֆիլմ ստեղծել, որով հնարավոր կլինի համոզել պետություններին, թե Հայոց ցեղասպանությունը չի եղել։