Մալայզիայի իսլամական քարոզիչ Նոա Գագոտը հայտարարել է, որ մահմեդականներին արգելվում է հագնել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկ, քանի որ ակումբի խորհրդանիշի վրա պատկերված է սատանա: «Այդ ատրիբուտները կխաթարեն մեր հավատքը: Մահմեդականներն իրավունք չունեն հագնել ակումբի մարզաշապիկը, իսկ նրանք, ովքեր արդեն ունեն, պետք է անմիջապես ապաշխարեն»,- հայտարարել է Գագոտը:
Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ժողովրդականություն է վայելում Մալայզիայում եւ ակումբի շահութաբեր շուկաներից մեկն է:



























