Այս տարվա առաջին եռամսյակում արտասահմանյան պաշտոնական գործողությունների համար պետական բյուջեից եւս 50 մլն դրամ կհատկացվի: Նման որոշում է ակայացվել կառավարության այսօրվա՝ մարտի 10-ի նիստում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ պետական գերատեսչությունները չեն տեղավորվում արտասահմանյան գործուղումների գրաֆիկում, որոնք ավելի վաղ հաստատվել էին վարչապետի որոշումներով:

«Առանց ուշացումների այդ գրաֆիկի կատարումն ապահովելու համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է ծագել»,-ասել է նախարարը: