Կալիֆորնիական Գլենդել քաղաքի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը, որին կասկածում են մահացու ելքով վթարին մասնակցելու եւ փախուստի դիմելու մեջ, ներկայացել է ոստիկանություն: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Բադլյանին հարցաքննելուց եւ ավտոմեքենան առգրավելուց հետո, որով վարորդը վրաերթի էր ենթարկել 4-ամյա Վիոլետա Խաչատրյանին, ոստիկանությունը ձերբակալել է նրան: Ավելի ուշ կասկածյալը 50 հազար դոլարի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 6-ին Գլենդելում 4-ամյա Վիոլետա Խաչատրյանն ավտովթարի զոհ է դարձել: Աղջնակը վազել է փողոցի երթեւեկելի հատված եւ վրաերթի ենթարկվել:


























