Mazda ընկերությունը սկսել է նոր սերնդի MX-5-ի սերիական արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է ճապոնական ապրանքանիշի մամուլի ծառայությունը:

Նորույթը նախ կներկայացվի միայն ճապոնական շուկայում: Նախնական պատվերներ կընդունվեն մարտի 20-ից, իսկ առաջին հաճախորդներն իրենց ավտոմեքենաները կստանան հունիսին:

Ըստ Motor-ի, Mazda MX-5-ը կառաջարկվի բենզինային երկու շարժիչով՝ 1.5 եւ 2.0 լիտր ծավալով: Ընկերությունը դիտարկում է նաեւ «լիցքավորվող» տուրբինային շարժիչով տարբերակի թողարկման հնարավորությունը:

Նոր Mazda MX-5-ի պրեմիերան, որը նվիրված է մոդելի 25-ամյակին, կայացել է 2014 թվականի սեպտեմբերին: