Պոլիտեխնիկի լաբորատորիաներում առավոտից երեկո պետք է ուսանողներ լինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Պոլիտեխնիկ անունով հայտնի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Նա նշեց, որ մի քանի օր անց համալսարանը պատրաստվում է ավարտել էլեկտրատեխնիկայի ֆակուլտետային լաբորատորիաների նյութական բազայի միավորումը:

«Ցանկանում ենք բոլորը մեկտեղել: Այդպիսով, դա լավ հագեցած լաբորատորիա կլինի, ամբողջությամբ ծանրաբեռնված: Էլեկտրատեխնիկայի գծով բոլոր բաժինների դասախոսությունները միայն այստեղ են անցկացվելու: Նման օգտակար ծանրաբեռնվածության ցանկանում ենք հասնել նաեւ մյուս լաբորատորիաներում: Ընդ որում, հապաղել չի կարելի: Մեր ժամանակներում սարքավորումներն արագ են հնանում, այդ թվում՝ ուսումնական»,- ամփոփեց Թոքմաջյանը: