«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում տեսանյութ են տարածել, որտեղ դեռահաս տղան սպանում է իսրայելցի արաբին, ում կասկածում են «Մոսադի» օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Սպանվածի անունը Մուհամեդ Մուսալամ է: Տեսանյութի 13-րդ րոպեին նարնջագույն կոմբինեզոնով տղամարդը խոստովանում է, որ հավաքագրվել Իսրայելի հետախուզության կողմից:
Նրա խոսքով՝ հատուկ ծառայություններում աշխատել իրեն առաջարկել են հայրն ու ավագ եղբայրը: Նա, իբր, միացել է «Իսլամական պետությանը», որպեսզի իսրայելցիներին տեղեկություններ հաղորդի զենքի գաղտնարանների, բազանեի ու պաղեստինցի նորակոչիկների վերաբերյալ, հաղորդում է Lenta-ն:
Գրոհայիններից մեկը ֆրանսերենով կարդում է ծնկի իջած Մուսալամի դատավճիռը, որից հետո զինվորական հագուստով տղան ատրճանակն ուղղում է Մուսալամի ճակատին ու կրակում: Դրանից հետո տղան եւս երեք կրակոց է արձակում եւ բացականչում՝ «Ալլահ Աքբար»:
Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ տեղյակ են տեսանյութի մասին, սակայն չեն կարող հաստատել դրա իսկությունը: Սպանվածի ընտանիքը հերքում է, որ Մուսալեմը Իսրայելի լրտես է եղել:



























