Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզել է Ազգային հետախուզության ծառայության (MIT) նախկին պետ Հաքան Ֆիդանին հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզության ծառայության նախկին պետ Հաքան Ֆիդանի հրաժարականից հետո Թուրքիայի նախագահը դժգոհություն էր հայտնել, որից հետո հանդիպել է Ֆիդանի հետ:

Հանդիպումից հետո Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հետ է վերցնում իշխող կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրվելու դիմումը:  Այս քայլին էլ հետեւել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի արագ հրամանը՝ նորից MIT-ի ղեկավար նշանակել Հաքան Ֆիդանին:

Նշենք, որ Հաքան Ֆիդանը մեկ ամիս առաջ հրաժարական էր ներկայացրել՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար: