Ղազախստանում «Նուր Օթան» կուսակցության նիստի ժամանակ առաջարկել են երկրի նախագահի պաշտոնում առաջադրել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Նուրսուլթան Աբիշեւիչը միակ արժանի թեկնածուն է, եւ ես առաջարկում եմ նրա թեկնածությունը։ Այս հարցի քննարկման պահից սկսած՝ երկրի բոլոր շրջաններում, քաղաքական շրջանակներում, մտավորականության եւ ողջ ազգաբնակչության շրջանում հնչում է այն կարծիքը, որ Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնին արժանի թեկնածու է »,- հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Կենժեգալի Սագադիեւը։
Նշենք, որ Ղազախստանի ԿԸՀ-ն արդեն գրանցել է նախագահի 2 թեկնածուի անուն։
Արտահերթ ընտրությունները կկայանան ապրիլի 26-ին։





























