Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է երկրի խորհրդարանի անդամներին՝ խնդրելով իրեն արտակարգ լիազորություններ տալ՝ ԱՄՆ կողմից սպառնալիքներին դիմագրավելու համար, հաղորդում է Reuters-ը:

Եթե Մադուրոն ստանա հատուկ լիազորություններ, ապա նրա հրամանները կարող են օրենքի ուժ ստանալ: Նախագահի խոսքով՝ դա թույլ կտա իրեն պահպանել խաղաղությունն ու ներկա իրավիճակում աջակցել երկրի զարգացմանը, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները Վենեսուելայի պաշտոնյաների նկատմամբ նպատակ ունեն հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում: