Ամերիկյան Բաթոն Ռուժ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որին զոհ է դարձել ԱՄՆ մարշալի տեղակալ Ջոզի Ուելսը, հաղորդում է Associated Press-ը: Այդ պահին Ուելսը հետապնդելիս է եղել կրկնակի սպանության մեջ կասկածվողին:

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է Ջեյմի Քրումին: Կասկածյալը վիրավորվել է, այժմ նա գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ ոչ մեկի չեն թողնում, հաղորդում է Gazeta-ն:

«Նա վտանգավոր հանցագործն է, սակայն սա շատ բարձր գին է նրան բռնելու համար»,-հայտարարել է տեղի շերիֆ Բորգար Տորեսը: