Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մոտ մարտի 10-ի կեսօրին մի խումբ երիտասարդների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդները ծեծել են միմյանց, նրանցից մեկն էլ մեջքի հատվածում ծակած-կտրած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց եւ մինչ հիմա ի վիճակի չէ խոսելու:

Դեպքի վայրից ոստիկաննները 7 անձանց բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն դեռեւս հայտնի չէ դանակահարողի ինքնությունը:

Դեպքը կոնկրետ տեղի է ունեցել Չայկովսկու փողոցի թիվ 15 հասցեի մոտ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն