Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը որոշել է հետեւել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակին եւ կրճատել է իր աշխատավարձը, բայց ոչ թե 10 տոկոսով, այլ 50:

«Ես պատրաստ եմ կրկնակի չափով կրճատել սեփական աշխատավարձս: Հրամանագիրը պատրաստվում է, որը կհրապարակվի այս շաբաթ»,-ասել է նա Սիմֆերոպոլում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ղրիմի ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմում պետծառայողների աշխատավարձերն այս պահին չեն կրճատվի, ինչպես նաեւ չի նվազի պետական գերատեսչություններում աշխատողների թիվը:

Նրա խոսքով՝ դա կապված է Ղրիմում անցումային փուլի հետ, երբ մեծ ջանքեր են պետք փաստաթղթերի ձեւակերպման համար: