Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մտադիր է առաջիկա նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցել իր գլխավորած «Նուր Օթան» կուսակցության կողմից: Այս մասին նա հայտարարել է կուսակցության հերթական՝ 16-րդ համագումարում:

«Մեր հաջողությունների հիմքի վրա, որոնց մասին դուք գիտեք, մենք պետք է առաջ շարժվենք մեր պետականության ամրապնդման համար: Ուստի ես եկել եմ այստեղ, հանդես եմ գալիս ձեր առջեւ եւ երեւի կհամաձայնեմ ձեզ հետ իմ թեկնածության առաջադրման հարցում»,-ասել է Նազարբաեւը՝ դիմելով համագումարի մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: