Ռուսաստանցի ընդդիմադիր գործից Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող երեք անձինք բողոքարկել են իրենց կալանքի որոշումը:

«Դատարանը վերաքննիչ բողոք է ստացել Թամերլան Էսքերխանովի եւ Անզոր Գուբաշեւի կալանքի վերաբերյալ: Նմանատիպ բողոք է ներկայացրել նաեւ Համզադ Բահաեւի փաստաբանը»,-ասել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան: Նա նշել է, որ մնացած կալանավորվածներից բողոքներ չեն ստացվել:

Մարտի 8-ին Բասմանի դատարանը Նեմցովի սպանության գործով մինչեւ ապրիլի 28-ը կալանքի որոշում է կայացրել Անզոր եւ Շահիդ Գուբաշեւների, Թամերլան Էսքերխանովի, Համզադ Բահաեւի եւ Զաուր Դադաեւի նկատմամբ: