Համացանցում հայտնվել են Hyundai ix25 նոր կոմպակտ քրոսովերի լրտեսական լուսանկարները, ինչպես նաեւ որոշ տեղեկություններ այդ մեքենայի մասին: Հայտնի է դարձել, որ նորույթը, որտ ռուսական շուկա կմտնի այս տարեվերջին, «թեժ» մոդիֆիկացիա կունենա: Նման տեղեկություն է փոխանցել «Hyundai ix25 Ռուսաստանի ակումբ»-ը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրները:
Սպասվում է, որ ix25 նոր ամենագնացն իր շարժիչային շարքը կստանա 1,6 եւ 2 լիտրանոց ուժային ագրեգատներից:
Նշենք, որ նոր Hyundai ix25-ի սրահի առաջին պատկերը պատկանում է ավտոմեքենայի «թեժ» տարբերակին:
Հնարավոր է, Hyundai ix25-ի դեբյուտը տեղի կունենա այս տարվա կեսերին:































