Մեքսիկական Հերերո նահանգում հայտնաբերել են հունիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիններում իր թեկնածությունն առաջադրած Աիդա Նավայի գլխատված մարմինը։ Նավայի մարմինը հայտնաբերել են Չիլպանսինգո քաղաքում։ Նշենք, որ կինը անհետացել էր մարտի 10-ին։

Գլխատված մարմնի կողքին գրություն է եղել, որում սպառնում են նման կերպ վարվել բոլոր այն քաղաքական գործիչների հետ, որոնք «կշեղվեն գծից»։ Գրությունը ստորագրված էր «Լոս Ռոյոս» խմբավորման անունից, որը նահանգում գործող խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկն է, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Անցյալ տարի խմբավորումը առեւանգել էր Նավայի որդուն։ Նրա ամուսինը՝ նախկին քաղաքապետը, նույնպես սպանվել էր խմբավորման անդամների կողմից։