Մեքսիկայում Կանադայի 35-ամյա քաղաքացին մահացել է կետի տակ մնալու հետեւանքով։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ կինը այլ զբոսաշրջիկների հետ եղել է նավակում, երբ կետը դուրս է ցատկել ջրից եւ ընկել նավակի վրա։
Միջադեպը տեղի է ունեցել Կաբո Սան Լուկաս հանգստավայրի առափնյա հատվածում, գրում է Gazeta-ն։
Դեպքի վայր է ժամանել ծովային նավատորմի անձնակազմը։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է։


























