Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւը բողոքարկել է իր կալանքը։

«Նախօրեին Դադաեւի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան պաշտպանյալի կալանքի հարցով»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւայի հայտարարությունը։

Ավելի վաղ դատարանը բողոքարկման դիմում էր ստացել գործի մյուս ֆիգուրանտների՝ Թամերլան Էսկերխանովի, Անզոր Գուբաշեւի եւ Համզաթ Բախաեւի անունից։

Մարտի 8-ին Բասմանի դատարանը գործի ֆիգուրանտներին մինչեւ ապրիլի 28-ը ձերբակալելու վճիռ էր կայացրել։

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ Նրա սպանության գործով ձերբակալվել է 5 մարդ, որոնց թվում՝ չեչենական «Հյուսիս» գումարտակի գնդի փոխհրամանատար Զաուր Դադաեւը, որը եւ խոստովանական ցուցմունք է տվել՝ նշելով, թե սպանել է Նեմցովին կրոնական դրդապատճառներից ելնելով։