Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 9 պատգամավորներ ցանկանում են մտնել «Օրինաց երկիր» խմբակցություն։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Իմ տեղեկություններով՝ այժմ ՕԵԿ-ը մտածում է համաձայնվել, թե ոչ։ Ամեն դեպքում ինձ այդ մասին ասել է ՕԵԿ-ական պատգամավոր»,- ասաց Ադիբեկյանը։
Նշենք, որ մարտի հինգին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության առաջնորդի եւ խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելու մասին։ Այս հայտարարությունից հետո շատ ԲՀԿ-ական պատգամավորներ դուրս եկան խմբակցությունից։





























