Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի եւ Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:

Մինչ այս, Հանրապետության նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են: