Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զոհերի ոգեկոչումը տեղի է ունենալու չորս հիմնական ուղղություններով: Այս մասին, սլովենական «Delo» օրաթերթին:
Տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Առաջին` հարգանքի տուրք է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց Ցեղասպանության զոհերին:
Երկրորդ` մեր երախտիքի խոսքն է բոլոր նրանց, ովքեր ձեռք մեկնեցին հայ ժողովրդին` մեր համար ծանր փորձությունների պահերին: Իսկ այդպիսի երկրները, ժողովուրդները շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է եւս մեկ անգամ մեր երախտիքի խոսքը ասելու:
Երրորդ` դրանք նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերն են: Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրության համար: Եթե Առաջին համաշխարհային պատերազի շղարշի տակ քողարկված մարդկության դեմ հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա, միգուցե, հնարավոր կլիներ կանխարգել մարդկության դեմ հետագա` այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի տակ եւ դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:
Եվ չորրորոդ ուղղությունը`վերածնունդ: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց ցեղասպանությունը, այլեւ կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերականգնել մեր անկախ պետականությունը, զարգացնել մեր մշակույթը եւ գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը ստեղծեցին իրենց օջախները աշխարհի շատ երկրներում եւ իրենց ներդրումն ունեցան ու շարունակում են ունենալ այդ երկրների զարգացմանը»,-ընդգծել է Նալբանդյանը:
Նա հավելել է, որ ողջ հայությունը միջազգային հանրության հետ համատեղ, ոգեկոչելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը`«Այլեւս երբե՛ք» կարգախոսով:





























