Մոսկվայում շինանյութերի մեծ շուկայում, մարտի 11-ին, ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների շուրջկալի ժամանակ մոտ 50 ապօրինի ներգաղթյալի են ձերբակալել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ միգրացիոն ծառայության մամուլի ծառայությունից:

«Միջոցառման նթացքում ստուգվել է ԱՊՀ երկրների մոտ 100 օտարերկրյա քաղաքացի, որոնք աշխատում են այդ շուկայում որպես վաճառողներ կամ տաբեր աշխատանքներ են իրականացնում: Նրանց կեսի մոտ փաստաթղթեր չեն եղել, որոնք թույլ կտային նրանց աշխատել ՌԴ տարածքում»,-հայտարարել են ԴՄԾ-ում, հավելելով, որ արտադրանքը պատրաստել են 29 ապօրինի ներգաղթյալներ Հայաստանից:

Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բոլոր ձերբակալված օտարերկրացիները ստուգում անցնում ԴՄԾ-ում, նաեւ նրանցից մատնահետքեր են վերցվում: