ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն, այսօր՝ մարտի 12-ին, հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանային հենակետերին անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն են հայտնել պարբերաբար անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակել սահմանային դիրքերի ամրացմանը:

Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջիկա օրերին շինարարական նյութերով բեռնված մեքենաները կուղեւորվեն Տավուշի մարզի սահմանային զորամասեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարը շնորհակալություն է հայտնել շինկազմակերպությունների ղեկավարներին՝ պատասխանատու դիրքորոշում եւ բարձր պատրաստակամություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ՊՆ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանային հենակետեր կատարած այցից հետո: