Կիեւում հացաբուլկեղենի առանձին տեսակների համար սկսել են գործել նոր ազատական գները, որի հետեւանքով հացի միջին գինը խանութներում բարձրացել է 25-30 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Կիեւխլեբ» ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերությունում նշել են, որ ստիպված են բարձրացնել իրենց արտադրանքի գները՝ գրիվնայի արժեզրկման, արտարժույթի փոխարժեքի տատանման, ալյուրի, շաքարի, ձեթի, էլեկտրաէներգիայի ու գազի զգալի թանկացման պատճառով, որը հանգեցրել է արտադրության ինքնարժեքի աճի:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Կիեւխլեբ»-ը արդեն 10-12 տոկոսով բարձրացրել էր իր արտադրանքի գները: