Միացյալ Նահանգներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի Վաշինգտոն են ժամանելու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգթոնում կսկսվեն մայիսի 7-ին եւ կտեւեն 3 օր: Այս միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում է Ամերիկայի հայ համայնքի, եկեղեցու եւ ՀՀ դեսպանատան կողմից ստեղծված հանձնաժողովը:



























