Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային, լայն քննարկումներ սկսելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

Նա նշեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել մասնակցել այդ քննարկումներին, իսկ կուսակցությունը իր դիրքորոշումը կարտահայտվի քննարկումների ավարտից եւ սահմանադրական փոփոխությունների տեքստի վերջնական պատրաստ լինելուց հետո: Գուրգեն Ասրենյանը տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում իրենք տեղեկացրել են Հանրապետության նախագահին, որ

ինստիտուցիոնալ առումով  որեւէ կառավարման համակարգի «ֆանատները» չեն՝ բերելով օրինակներ, որ թե նախագագհական, թե խորհրդարանական համակարգը կարող է  լինել արդյունավետ եւ օգտակար ժողովրդի համար եւ ընդհակառակը:«Հանդիպումը անցել է կառուցողական եւ արդյունավետ մթնոլորտում, մենք ունենք մեր պատկերացումները Հայաստանի ներկայի եւ ապագայի վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել ենք երկրի նախագահին: Ունենք նաեւ մի շարք գաղափարներ, որի ներդրումը եւ կիրառումը, մեր կարծիքով, կարող է էական օգուտ տալ ՀՀ կյանքի քաղաքական կայունության ապահովման համար, ինչպես նաեւ հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծման մասով: Հանրային քննարկումների ժամանակ մեր գաղափարները կներկայացնենք նաեւ հանրությանը»,-ասաց Գուրգեն Արսենյանը:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներից մեկում նշված ավելի վաղ կայացած նախագահ-Արսենյան հանդիպմանը, ՄԱԿ ղեկավարն ասաց, որ դա եղել է առանձնազրույց, քննարկել են ստեղծված քաղաքական իրավիճակը, իրենց մոտեցումները եւ պատկերացումները Հայաստանի ապագայի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք սկզբունքային հարցեր, որի շրջանակներում շարունակելու են իրենց քաղաքական գիծը: «Այդ հանդիպումն էլ է անցել փոխադարձ ըմբռնման մթնոլորտում, կարծում եմ՝ մեր մոտեցումները եւ պատկերացնումները էականորեն չէր տարբերվում նախագահի մոտեցումներից եւ պատկերացումներից»,-ասաց Գուրգեն Արսենյանը:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն http://news.am/arm/reviews/10434.html օրերս այցելել է նախագահական նստավայր, որտեղ նա մնացել է բավական երկար: Սերժ Սարգսյանից ճշտել է նրա վերաբերմունքն իր եւ ՄԱԿ-ի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ:  անդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են: