Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները:
Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաեւ բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչի կազմակերպմանը ներգրավված բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:
Հաշվետու զեկույցով եւ առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը եւ զորակոչի ոլորտին առնչվող այլ պատասխանատուներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են վիճակագրական տվյալներ զինկոմիսարիատների, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եւ Կենտրոնական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նախքան պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացված կանխարգելիչ պատվաստումներին, երիտասարդների կցագրմանը եւ հաշվառմանը, բուժհետազոտությանը եւ այլ հարցերի:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ եւ նախանշել որոշ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ:
(1).jpg)
(2).jpg)
(2).jpg)





























