Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ԲՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը: Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: Նա նշել է հետեւյալը. «Ես հաստատում եմ, որ այսօր տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԲՀԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Ստեփան Մարգարյանը: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ԲՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը: Քննարկումները շարունակվում են»:
Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:





























