Կորեական Hyundai ավտոարտադրողը որոշել է փոքր-ինչ հարստացնել կոմպլեկտավորման ընտրանին, որոնցով i40-ն առաջարկվում է ռուսական շուկայում: Որպես հիմք վերցնելով Active եւ Lifestyle՝ ընկերությունը երկու տարբերակին էլ Plus է ավելացրել:
Plus տարբերակի երկու կոմպլեկտավորման դեպքում էլ հետեւի նստատեղերը ջեռուցվում են: Բացի այդ, Lifestyle տարբերակն առանձնանում է քսենոնային լույսերով, Start/Stop կոճակով, 17 մատնաչափանոց անվահեծերով:
Ըստ Vesti-ի, i40 ընտանիքի տարբերակները նաեւ նորացված նավիգացիոն համակարգ ունեն: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե նոր i40-ը երբ կհայտնվի Ռուսաստանում:





























